Friday, February 21, 2020

Մի հռետորական հարցի պատասխան 1.


16 տարի է անցել, ինչ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը սպանվել է Հունգարիայում։ Չնայած ես ավելի հարմար եմ գտնում "զոհվել" բառը օգտագործել այս համատեքստում..
Զրինի Միկլոշի անվան Ռազմական Ակադեմիան
Բուդապեշտում, որտեղ տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի դասընթացները։
2004 թվականին Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին  երեկոյան սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել դեմքին՝  համարյա անջատելով գլուխը մարմնից։
Գուրգենի հետ նույն սենյակում էր մնում հւնգարացի սպա՝ Քութի Բալաշը, ով ականատես է եղել սարսափելի իրադարձությանը։ «Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմում է հունգարացի սպան, ով առավոտյան կողմ արթնացավ և ցնցվեց տենալով Մարգարյանի անկողնու մոտ կացինը ձեռքին կանգնած Սաֆարովին։ Վերջինը գնաց դեպի մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը, արդեն պարզ է ինչ միտումներով։ Սակայն սենյակը դուռը փակ էր, և ադրբեջանցու բղավոցը լսելով, նույն սենյակում ապրող լիտվացի սպան Մակուչյանին չի թողնում դուռը բացել։
Մեղավոր "հերոսը"
Սաֆարովը բնականաբար ձեռբակալվել է և սկսվել է դատավարություն նրան պատասխանատվության ենթարկելու համար։ Նրա պաշտպանությունը պնդում էր, որ ղարաբաղյան պատերազմի թողած հետքերը եղել իր գործողությունների խթան։ Ինձ մի հարց ա տանջում․ Սաֆարովը իբր պատերազմի թողած ՛հետքերի՛ պատճառով մի մարդ էր սպանել և եթէ կարողանար, կսպաներ նաև երկրորդին; եթէ նույն տրամաբանությամբ շարժվենք, արդյո՞ք Ադրբեջանի բնակչությունից ինչ-ար բան ՛կմնար տակը՛ արցախահայերի ձեռքով անցնելուց հետո։ ԻՆչևէ․․․ Դատարանը նշանակեց բժշկական փորձաքննություն, որ անրդյունքում մեղադրյալը ճանաչվեց մեղսունակ։  Հետևաբար, Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, առաջին 30 տարում առանց համանեռման իրավունքի։
Պայմանավորվեցի՞նք"։
Այդ օրվանից սկսած Ադրբեջանի ղեկավարությունը, ի դեմս տարբեր պաշտոնյաների, ջանքեր չխնայեց համոզելու համար Հունգարիայի իշխանություններին Սաֆարովին Ադրբեջանին հանձնել։ Նույնիսկ պաշտոնական կերպով, նախարարի կողմից ուղարկված նամակով, վստահեցրել են, որ հանձնելու դեպքում, նա կշարունակի կրել իր պատիժը Ադրբեջանի կալանավայրերից մեկու, առանց դատական վճռի որևէ փոփոխության։
՛Հերոսը՛ վերադառնում է տուն։
Բացառապես անտեսելով բազմաթիվ զգուշացումները հայերի կողմից, 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը ներում է շնորհել նրան։ Ինքնաթռից իջնելուց դիմավորել են զինվորական շքախմբով։ Այնուհետև մայորի կոչում է ստացել, ստացել է այն 8 տարիների աշխատավարձը, որոնք անցկացրել էր անազատության մեջ, բնակարան նվեր է ստացել և հռչակվել է ՛Ազգային Հերոս՛։
Վարչապետի առածից դժգոհ
հունգարացիներ*
Այս զարգացումները հանգեցրել են Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների խզմանը։
Միաժամանակ, սովորական մարդիկ Հունգարիայում դուրս էին եկել փողոց, որ բողոքեն այս որոշման դեմ։ Ինչ ասես, անվանում էին իրանց վարչապետին, Օրբան Վիկտորին – դավաճան, ծախու, աննամուս, և այլն։
Մինչդեռ, Ադրբեջանի դեսպանը Բուդապեշտում հրավիրվել է Արտաքին Գործերի Նախարարություն, որտեղ բողոքի նամակ ստացավ Սաֆարովի ներման վերաբերյալ։ «Հունգարիան մերժում է և դատապարտում է Ադրբեջանի այս գործողությունը, որը հակասում է ինչպես և միջազգաին իրավունքի նորմերին, այնպես նաև ադրբեջանական կողմի հանձնառությանը այս հարցում, հանձնառություն, որը հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության արդարադատությույան նախարարի կողմից իր՝ Հունգարիայի արդարադատության նախարարությանն ուղղված,  15․08․2012թ․-ի նամակում»։  
Նույն նամակում ասվում է նաև որ Հունգարիան մտածում է, որ «Ադրբեջանի այս որոշումը չի համապատասխանում  երկար տարիների հարաբերությունների արդյունքում առաջացած վստահության և համագործակցության ոգուն»։
"Կիսա-ասիացի հայրենիքի դավաճան" -
         գրած է ձախ կողմի պլակատի վրա
Համագործակցություն որը, ըստ հունգարական և հայկական մամուլի, տատանում է աստղաբաշխական 3 մլդ․ դոլարի շուրջ, որը Ալիևի ռեժիմը խոստացել էր ՛ներառկել՛ հունգարական տնտեսության մեջ Սաֆարովին հանձնելու դիմաց։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը հպարտությամբ ընդունում է, որ նախագահ Ալիևը անձամբ հետևել է Սաֆարովին վերադարձնելու բոլոր քայլերին, և որ այս խնդրի լուծման գործում որոշիչ դեռ է ունեցել վարչապետ Վիկտոր Օրբանի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածոթյունը»։ Պարզից էլ պարզ է – բարձր մակարդակով արևտրական գործարք։
Այս տղամարդու շապիկի վրա գրված է․
"Հիվանդի տեղը հիվանդանոցում է, ոչ թէ՝
կառավարությունում"։
Չգիտենք, եթէ հունգարական իշխանությունները զարմանքը, երբ լսել են Սաֆարովի անմիջապես ազատ արձակելու մասին իսկապես անկեղծ է եղել։ Արդյո՞ք հավատալու բան է, որ հունգարացի պաշտոնյաները այդքան միամիտ են եղել Բաքվի վստահեցումները լսելով, չնայած Երևանի կրկնվող նախազգուշացումներին, այն մասին, որ Սաֆարովի արտահաձնումը հավասար է նրա ազատ արձակման հետ և հետևաբար՝ հանցանքի խրախուսման հետ։ Ամենայն ահվանականությամբ, Օրբանը գիտեր Ալիևի իրական մտադրության մասին, բայց պատիվը շահից ցածր դասեց, նամանավանդ եթէ հույս ուներ, որ այս դեպքը կմատնվի մոռացության։ Այլապես իմաստ չկար հայերին ստելու մինչև վերջին րոպեն։ Բայց հայկական և միջազգային հանրության արձագանքին առճակատվելով, իրավական տեսանկյունից դուրս է գալիս չոռ ու մաքուր – Ադրբեջանն է, որ խախտել է իր բոլոր բանավոր և գրավոր հանձնառությունները։
Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելով Երևանը ճիշտ բան է արել, ցույց տալով արժանապատվություն և ամրություն անազնվության դիմաց։ Հայկական հանրային կարծիքն էլ միակողմանի եղավ․ շատ հայերի համար, Հունգարիան իր արժանապատվությունը ծախել է ադրբեջանական պետրո-դոլարների դիմաց։ Մի քանի հարյուր ցուցարարներ վառել են հունգարական դրոշը հունգարական հյուպատոսության շենքի մոտ (2 երկրները չունեն դեսպանատներ Երևանում և Բուդապեշտում)։ Սոցցանցերում հայերը իրենց խորը վրդովմունքն են արտահայտում հունգարական կառավարության քայլի հանդեպ։ Հունգարական մամուլը ամբողջականությամբ հրապարակում է Հայաստանի նախագահի հայտարարությունները։ Ընդդիմության ներկայացուցիչները խիստ քննադատեցին Օրբանին, հասարակությունը արագ կազմակերպվեց և ներողություն խնդրեց հայերից։ Հասարակական գործիչներից մինչև ֆուտբոլի երկրպագուներ, հազարավոր մարդիկ իրենց կարեկցանքն էն հայտնել Հայաստանին, դատապարտելով Սաֆարովի «վաճառքը»  (չակերտավոր, իհարկե, Ադրբեջանը մի կոպեկ դեռ րի վճառել)։ Նոր, վիրտուալ իրականությունը մեզ ցույց է տալիս հունգարացի ժողովրդի իրական դիրքը, ում տեղին չի մեղադրել մի քանի պաշտոնյայի մութ գործողությունների պատճառով․ Ֆեյսբուքում ստեղծվել է «Hungarians are sorry, Armenia» և բավականին ակտիվություն է ցուցաբերվել[1]։
Այս վերջերս փափուկ ուժի մակարդակով որոշ ակտիվություն է նկատվել – անձամբ ծանոթացել եմ  ուսանողներին, ովքեր կրթաթոշակով են եկել պատմություն էին սովորում Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական Համալսարանում։ Չհաշված՝ բազմաթիվ այլ մշակութային ծրագրեր։
Շարունակությունը՝ հաջորդիվ։


[1] Հատված Վարդան Մարթայանի Արարատ թերթում հրատարակված հոդվածից։
* - Հունգարիայում տեղի ունեցած ցույցերի լուսանկարները լրագրող՝ Անդրեյ Ստավիլաի բլոգից եմ վերցրել։

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...