Monday, March 2, 2020

Մի հռետորական հարցի պատասխան 2․

(շարունակություն)


Համացանցում որոշ չափով տեղեկություն կա Սաֆարովի դատական գործի մասին, մանրամասներով։
Ես գտա մի կայք, որտեղ ներկայացված են մեղադրյալի խոստովանությունը և ականատես հունգարացի սպայի՝ Քութի Բալաժի հարցաքննման տեքստերը, թարգմանված անգլերեն լեզվով։
Ընթերցողների ուշադրությանը կներկայացնեմ մի քանի դրվագ խոստովանությունից։

«Հայերի դեմ կռվելու իմ միակ դրդապատճառը եղել է ցանկությունը, որ հնարավորին չափ շատերին սպանեմ»։
«Նրան ասեցի․ սա քո գործը չի, սա հայերի և ադրբեջանցիների գործն է»։ (այսպես է պատասխանել հունգարացի սպա Քութի Բալաժին, երբ նա հորդորել է դադարել իր գործողութնունները)

«Հարցրեցի որտեղ է քնում հայը, երդվեց, որ չգիտի։ Դրանից հետո սկսեցի մյուս փակ դուռը կացինով խփել, դիմացի դռանը։ Սկիզբը կացնի հարթ կողմով խփեցի։ Դուռը չբացվեց, մտածում եմ՝ ներսից փակել էին։ Ռուսերենով գոռացի․ «Դուրս արի, որտեղ էլ թաքնվես, կգտնեմ քեզ»։

« Եթէ դպրոցում ավելի շատ հայեր կլինեին, եթէ հնարավորություն ունենաի, կփորձեի սպանել ոչ միայն 2հոգու, այլ՝ բոլորին»։

« Իմ գործը բոլոր հայերին սպանելն է, որովհետեւ մինչեւ նրանք ապրում են, մենք կտառապենք»։

« Ես իրանց այդքան շատ եմ ատում, եւ պատրաստվել էի վրեժի, դա թեթեւացրեց ինձ։ Քանի որ ինքը ինձ չէր հետաքրքրում, մեկ էր, թէ սիգարետը կշպրտեի գետնին, իր անկողնու վրա կամ՝ աչքերին»։ (այսպես է պատասխանել քննիչի այն հարցին, թէ գործողությունը կատարելուց եւ ծխելուց հետո ինչու է սիգարետը շպրտել մարմնի վրա)

« Եթէ նրանք այնտեղ չլինեին, հաստատ կանեի, այն, ինչ պլանավորել էի»։ (այսպես է պատասխանել այն հարցին, թէ ի՞նչ կաներ, եթէ մյուս հայի սենյակի դուռը բաց կլիներ, կամ կկարողանար մտներ։ «Նրանք» ասելով նկատի ունի մյուս սովորող զինվորականներին, ովքեր միջանցքում էին հայտնվել։)



«Իմ մտադրությունը սպանելն էր։ Չէի ուզում մած ցավ պատճառել, ուզում էի սպանեի»։ (այսպես է պատասխանել այն հարցին, թէ, հաշվի առնելով գործողության կատարման ձևն ու հերթականությունը, մտադրություն ուներ ցավ պատճառելու՞, թէ՝ սպանելու։ Մարգարյանին խփել էր նախ՝ կացնի հարթ կողմով, հետո՝ սուռ կողմով, բացատրելով, որ ինչ-որ ֆիլմում է տեսել, որ այդպես են անում։)

«․․․Այլ տեղում, կամ այլ ժամանակ, նույնը կանեի․․․»

Չեմ էլ մեկնաբանում վերոնշյալ տողերը։ Իմ նեռվերս մեղք են։ 

Բայց մի հարց է այստեղ առաջանում։ Կարելի է ասել՝ հռետորական հարց։

Հնարավո՞ր է/Կարելի՞ է նման մարդուն մեղմ ասած հերոսաղցնող ազգի հետ հանդուրժողականություն խաղալ։ Վստահե՞լ․․․ Բարիդրացիական հարաբերություններ քարոզե՞լ․․․ Ինչ-որ բան զիջե՞լ չգիտենք ինչի դիմաց․․․Եւ վերջապես՝ ջայլամի պես գլուխը ավազի մեջ կոխե՞լ․․․

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...