Monday, August 5, 2019

ԱՐԱՅԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԻ՝ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ


ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին
ՀԱՂՈՐԴՈՒՄ
Հանցագործության մասին
Հարգելի՛ պարոն Դավթյան,
2015 թվականի հունվարի 31-ին «Հիմնադիր Խորհրդարանի» դեպի Արցախի մարզ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորի մոտակայքում ծեծի և բռնության են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ (ներառյալ՝ փոքրահասակներ, կանայք, լրագրողներ)։ Մինչ օրս տեղի ունեցած հանցագործության փաստով քրեական գործ չի հարուցվել և որևէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
Բոլորիս համար հասկանալի է, որ հանցագործության պատվիրատուները՝ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համակարգի պարագլուխներն էին, և այն ժամանակ որևէ իրավապահ կառույց չունենալով քաղաքական պատվեր կամ հրահանգ, չի կատարել իր պարտականությունը և չի հարուցել քրեական գործ։
Ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնությունները եղել են պլանավորված և ղեկավարվել են ՀՀ բարձրագույն իշխանությունների ու Արցախի մարզի տարբեր պաշտոնյաների կողմից։ Դա է վկայում նաև Վիտալի Բալասանյանի հեռախոսազրույցը, որը նա ունեցել է դեպքից մեկ օր առաջ Ժիրայր Սէֆիլյանի հետ։
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների խախտված իրավունքները երկրագնդի ցանկացած հատվածում, իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ տարածքում կատարված հանցանքին, որի նկատմամբ իշխանությունների, և հատկապես դատախազության անտարբերությունն օբյեկտիվորեն կասկածի և պատվերի բացակայության տեղիք են տալիս։
ՀՀ-ն իրավունք չունի խուսափել այդ (և ընդհանրապես) հանցագործության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պարտավորությունից, հղում կատարելով դրա Արցախի մարզում տեղի ունենալը, հետևյալ իրավական հիմքերով՝
ա/ բռնության են ենթարկվել մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ. Իգոր Մուրադյան, Ժիրայր Սէֆիլյան, Պավլիկ Մանուկյան, Արայիկ Խանդոյան, բազմաթիվ երեխաներ, կանայք, լրագրողներ, այլոք, որոնց պաշտպանության ապահովումը ՀՀ իշխանությունների իմպերատիվ պարտավորությունն է;
բ/ Արցախի մարզի նկատմամբ ՀՀ-ն ունի բավարար և թույլատրելի իրավական հսկողություն և վերահսկողություն, ինչը հաստատվել է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի վճռով (տե՛ս վճռի 43-51 պարագրաֆները);
գ/ Արցախի մարզային իշխանությունների կամ առանձին անհատների մասնակցությունը ՀՀ քրեական դատավարություններին լիովին ճանաչվել է ՀՀ դատական իշխանությունների կողմից։ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ դատարանը և դատախազությունը չեն առարկել Արցախից ներկայացած անձանց մասնակցության դեմ։
Վերը ներկայացվածի հիման վրա Միջնորդում եմ՝ հանձնարարել հարուցել քրեական գործ 2015 թվականի հունվարի 31-ին «Հիմնադիր Խորհրդարանի» դեպի Արցախի մարզ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորի մոտակայքում տեղի ունեցած ծեծի և բռնության փաստի առթիվ։
Սույն Հաղորդմանը կից ներկայացնում եմ տեսանյութ www.youtube.com-ից, «Ռեյդային ստուգումներ» Արցախում վերնագրով, որը համացանցում դիտվել է ավելի քան 430.000 (չորս հարյուր երեսուն հազար) անգամ, ինչպես նաև Վիտալի Բալասանյանի և Ժիրայր Սէֆիլյանի հեռախոսազրույցի սղագրությունը (ԱԱԾ-ի գաղտնալսման արձանագրությունը)։
Ա. Պապիկյան
փաստաբան






http://sasnatzrer.am/en/newspaper/%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%af-%d5%ba%d5%a1%d5%ba%d5%ab%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%a4%d5%a1%d5%be%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b6/?fbclid=IwAR3_N48Sv6gASWeF6cx8qXhp0j2_chotGyBYclT_E8NQzCJIfgxMGkE9f7o

Friday, August 2, 2019

Ես գալիս եմ տուն, դե մամ ջան, դուռը բաց․․․


         Կիրակի վերադառնում էի Արցախից տաքսիով։ Ավտոի մեջ էլ 5 երիտասարդ զինվոր, նոր էին զորացրվել։ Ժպիտները դեմքին, հազիվ իրանց զսպելով ուրախ որախ գնում էին տուն։

Հետները կամ՝ մի փոքր պայուսակ կամ՝ նույնիսկ ընդամենը մի պանակ իր զինվորական գրքույքով և այլ փաստաթղթերով։ "Վեշեր" չունեին, ունեին միայն մի սիրտ լցված սիրով և կարոտով։

         Հատկապես իրանցից մեկին եմ ուզում հիշեմ։ Կողքիս նստածն էր։

Տնեցիք չգիտեին, որ այդ օրը տուն ա գնում։ Ժպտալով էր պատմում, ոնց էր խաբել, որ էտ օրը չի գնալու, ինչ-որ թղթեր հրամանատարությունը չի ստորագրել, դրա համար իբր դեռ չի կարող գնալ։

         "Ախպորս հետ եմ խոսացել միայն, էսօր մամաի ծնունդն ա" - "և անակնկալ ես ուզում, հա՞, անես․․", հարցրի ես զարմացած։ "Հաա, ախպորս հետ պայամանվորվել ենք արդեն, 10 հատ վարդի փունջ ենք պատվիրել մամաի համար"- եկավ պատասխանը։


 Հիմա պատկերացրեք մամայի զարմանքը, ուրախության արցունքները․․․Սրանի՞ց էլ գեղեցիկ ծննդյան նվեր․․․



ՀԳ։ Բարի վերադառձ բոլոր զինվորներին։ 
Տղաներ ջան, Աստված հազար անգամ հատուցի ձեր արածը։ Շնորհակալ ենք այս վերջին 2 տարվա ամեն մի հանգիստ գիշերվա համար, որի երաշխավորներն եք եղել։

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...