Sunday, January 6, 2019

Բումերանգի եֆեկտը, կամ. երբ քցում ես ավել, քան կարող էս ծամել և կուլ տալ


Նախ կուզենայի ներողություն խնդրել բոլոր սրտից կամ նյարդերից թույլ մարդկանցից ստորև դրած նկարների համար։ Իրականությունը միշտ չէ, որ հիանալի քաղցրավենիքի տեսքով և համով է մեզ ներկայանում։ Պետք է հաշտվել այդ փաստի հետ։
Ընկերասեր և հանդուրժող մեր օրիորդի
վերջին բոցը

Ինչպես բոլորին հայտնի է, անցյալ տարվա փետրվար ամսին (եթէ չեմ սխալվում), «կապտամազ աղջկա» միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Կապույտ ներկած մազերով աղջիկը կեսգիշերվա կողմերը ծխելով մենակ ման էր գալիս Ստեփանակերտի փողոցներում։ Հանկարծակի փողոցում հերթապահություն իրականացնող ոստիկանները իրա կասկածելի տեսքը տեսնելով պահանջում են որ ինքնությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնի։ Ու էստեղից ա սկսում ամբողջ հայ-հարայը։ Թէ ինքն է լաչառություն արել, թէ ոստիկանները մի քիչ կոպիտ են եղել հետը, դա չի էականը։ Բանը նրանում ա, որ եթէ տվյալ «օրիորդը» գիտակցեց, որ իրավունքներ ունի ( և, բան չունեմ ասելու, ունի իրոք իրավունքը փողոցում ման գալ երբ ուզում ա, ում հետ ուզում ա, ինչ գույնի մազերով ուզում ա, փողոցում ծխելն էլ օրենքով արգելված չի), միաժամանակ պիտի գիտակցեր որ ունի նաև պարտականություններ – պատշաճ կերպով  վարվել օրենքի ներկայացուցիչների հետ և եթէ նրանք պահանջում են անձդ հաստատել, անել դա առանց ավելորդությունների։  Անձնագիրդ ձեռքի՞դ չի։ Խնդիր չկա, հորդ կամ մորդ կամ որևէ մեկի համարը տուր, ով կարող է հաստատել, ով ես, և կարող է հավաստիացնել կամ երաշխավորել, որ դու ոչ մի անօրինական բան չես անում, մաքուր մարդ ես, ուղղակի ջահել ես ուզում ես մի քիչ քայֆավատ անես։ Ինչևէ․․․
Մեր օրիորդի ընկերների ախպերների ձեռքից
գնացածներից մեկը․ Ռոբերտ
Աբաջյանը, կամ Մանումենտցի Քյաժը։
 Զոհվել է ապրիլ 2016-ին

Ինչպես գիտենք, տվյալ «օրիորդը» հանդիսանում է Հայաստանի քաղաքացի։ Այն Հայաստանի, ում մատղաշ զավակները գիշեր ցերեկ թուրքի գյուլի թիրախում են։ Այն Հայաստանի, որին իրա բացահայտ ընկերների կառավարությունը բացահայտ և ոչ փացիֆիստ կերպով նպատակ են դրել երկրի երեսից և քարտեզից ջնջել։ Այն Հայաստանի, որի համար իրենց կյանքն են զոհել բազմաթիվ հերոսներ, սկսած Մոնթեից, Բեկոր Աշոտից, Շահեն Մեղրյանից, Լեոնիդ Ազգալդյանից, մինչև Գուրգեն Մարգարյանը, Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, և շատ ուրիշներ։ Այն Հայաստանի, որը այս տղաների համար այնքան թանկ և սուրբ է եղել, որ նրան պաշտպանելու համար գերադասեցին իրենց ընտանիքներին թողնել առանց հոր, առանց ամուսնու, առանց որդու, որի համար այդքան տների ճրագների լույսը հավերժ մարել է․․․ Այն Հայաստանի, որն այսօր շրջապատված է ուղղակի և անուղղակի թշնամական վերաբերմունք ցուցաբերող երկրներով։
 Մեր օրիորդի ընկերների ախպերների շնորհքը տեսած
մարդիկ։
 Թալիշ, ապրիլ 2016։
Չգիտեմ, եթէ արժանի է կրել այդ քաղաքացիությունը։ Որոհետև իսկական և արժանապատիվ քաղաքացին, իմանալով իրա երկրի իրավիճակը, սիլիբիլի չի անում թշնամու ներկայացուցիչի հետ։ Կամ էլ, եթէ անում ա, գոնե չի դնում ի ցույց աշխարհի։
Երևի չի գիտակցում իրա արած(ներ)ի հետևանքները։ Չի գիտակցում, որ ով տենա ու իմանա իրա արածները, մեզ որպես ազգ կհամարեն թույլ, գոյտևելու ոչ պիտանի և արժանի, մեզ կհամարեն գնդակ - ուր ուզես այնդեղ էլ կարող ես շպրտել, կհամարեն պլաստիլին – ոնց ճմրտես տենց էլ կմնա, կամ ավելի վատ՝ կհամարեն մուրացկան, ով իրեն հասցրած վիրավորանք(ներ)ը մի թուլափայի դիմաց կուլ կտա․․․
Իրա հարցն էլ մեր օրիորդի ընկերների ախպերներն են լուծել։
Քյարամ Սլոյան, զհովել է ապրիլ 2016-ին։
Ուղղակի հետաքրքիր ա այս «օրիորդը» նույն դուխով կգնա՞ր սեր և հանդուրժողականություն քարոզել մեր զոհված հերոսների հարազատների մոտ։
Հ․Գ․։ Հավասարակշռվածության սահմաններում մնալու համար մնացած մտքերս իմ համար կպահեմ։

Wednesday, January 2, 2019

Ձեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է իմս, կամ՝ մկների ժողովը։


Նախորդ հոդվածում նկարագրված ցույցի և՝ մասնակիցները, և՝ կազմակերպիչները  կարող ենք ասել, որ անելով այն, ինչ արել են, օգտվել են իրենց սահմանադրությամբ ամրագրված իրավունքից։ Դրանում խոսք չկա։ Բայց իրանք ընդամենը մոտավորապես 100 հոգի ենանբավարար քանակ է, որը չի կարող հիմք հանդիսանալ, որ իրանք իրավունք վերցնեն Արցախի ամբողջ ժողովրդից խոսել։ Իրանք 100 հոգի էին, իսկ Արցախի ընդհանուր բնակչությունը 140000ից ավել։ Այսինքն «սա Արցախի ձայնը չէ», այլ ԻՐԵՆՑ ձայնը։ Որ խելքը գլխին մարդը այն տպավորությունն է ստանում, որ այս ցույցի ժամանակ ելույթ ունեցողները նման են (սոված) կատուներին, որոնց երեխան փոչը կամ ականջներն է ձգում, որպեսզի մլավեն, զա կայֆ, դա ուրիշ հաշիվ․․․
Ասյտեղ մի ուրիշ հարց էլ է առաջանում իրենց պաշտպանյալը արդյո՞ք իրավունք ուներ ուրիշներից բիզնես և ունեցվածք խլել, տասնյակ անմեղ մարդկանց դիակների վրա քայլելով հասնի իշխանության։ Միգուցե «այն մարդիկ» որոնց մասին խոսում է կազմակերպիչներից մեկը, չեն տեսել Ստեփանակերտի ռումբերից առաջացած ավերակները, բայց հաստատ տեսել են անարդարության զոհերը արդարացված զայրույթը, տեսել են «արյունոթ սուլթանի» իշխանության օրոք զոհվածների հարազատների ցավն ու վիշտը, արցունքները։ Ու անձամբ չգիտեմ, որ մի Քոչարյանի իբր առած գործը կարելի հավասարացնել զոհվածի մոր արցունքներին, կամ արդար աշխատանքով վաստակածը անհիմն և անօրիկանության հետևանքով կորցնողի զայրությի հետ․․․
Իսկ եթէ «դարավոր թշնամի շուն թուրքը» տեսնոլվ, որ մենք «ազգի հերոսին» դատապարտում ենք, ապա համոզված եմ, որ տեսնելով այս ցույցը, որը փաստացի վկայում է դրա մասին, որ մեր հայերիս զգալի մասի սիրած զբաղմունքներից մեկն է իրար միս ուտելը, և դրա մասին որ «որտեղ հայ, էնտեղ էլ՝ վայ», հաստատ փորները ծիծաղից թուլանում են, հետո էլ մտածում են՝ «արա, եթէ սրանք իրար մեջ չենք կարողանում մի ընդհանուր հայտարարի գալ, մեր դեմ հաստատ խաղ չի լինելու»։
Ճիշտ ա, «հայ ազգի մեծն մարդը» ասաց ու արեց Իրա խոսքը իսկապես գործ եղավ։ Իրա իշխանության օրոք Հայաստանը ոչ թէ աղետի գոտի եղավ, այլ բռնաբարված ծախված տնտեսության գոտի, մի շան թուլափայի խաթր ամեն ինչը  (ո՞վ գիտի, միգուցե նաև մորը) ծախել պատրաստ ղեկավարի գոտի, «մեր հետ չես, ուրեմն մեր դեմ ես», հետևաբար «հանգարծակի կորածների» գոտի, և այսպես կարելի է երկար շարունակել։
Իսկ հենց որովհետև «բոլորս հավասար ենք օրենքի առջև» (ՀՀ Սահմանադրություն Գլուխ 2, հոդված 28, իսկ ԱՀ Սահմանադրությունը՝ չգիտեմ, որ հոդվածն ա), ում միանալ թէ չմիանալ, ձեր բացառիկ ու անօտարելի իրավունքն է։ Նենց, որ խնդրեմ, ձեր ճանապարհը դեպի Բաքու ազատ և անխոչընդոտ է․․․


Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...