Monday, February 7, 2022

Հուդան ողջ է...

 

Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադարձություններին և հաշվի առնելով որոշ փաստեր, գալիս ենք այն եզրակացության, որ պարանը, որով կախվել է, ոնցոր թույլ է եղել, Հուդան չի մահացել։ Ողջ է և պրում է Հայաստանում․․․

Այս վերջերս, այսինքն առհասարակ պատերազմից հետո շատ է քննարկվում Ադրբեջանի հետ սահամանազատման, սահմանագծման թեման – մեխանիզմները, տնտեսական հետևանքներ, իրավական հիմքերը, և այլն։ Վերջինները ամենակարևորն են –  հիմքեր ->գործողություններ -> հետևանքներ տրամաբանության համաձայն։  Եթե հիմքերը սխալ լինեն, գործողություններն էլ սխալ կընթանան, հետևանքներն էլ շատ հավանաբար՝ անդառնալի։

Որպես իրավական հիմք սահմանազատման գործընթացին ուզում են օգտագործել սովետական քարտեզները, ազիկների առաջարկ-պահանջով, ռուսների դաբրոյով և մեր ջայլամ-պլաստիլինների լուռ համաձայնությամբ։ Որ ռուսները դարեր շարունակ տարել են հնագույն «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը Կովկասում, հետևաբար իրենց ձեռք է տալիս այս վիճակը, որ մենք և ազիկները շարունակում ենք իրար միսն ուտել, և ակնհայտ է, ինչու է ձեռք տալիս, դա ուրիշ թեմա է։ Բայց եթե վերցնենք և դպրոցական երեխայի մակարդակով, թեթև վերլուծենք մի փաստ, կհասկանանք, որ Մարտիրոսը, Արցախի Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղի բնակիչը, ճիշտ էր ասում “The Guardian”-ի լրագրողներին, որ ասում էր «պալիտիկեն ամենակեղտոտ գործն ա։ Նույնիսկ մասնագիտությամբ զուգարան մաքրողը ավելի մաքուր գործ ա անում, քան պալիտիկայով զբաղվողը»։

Այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը իրեն չի ճանաչում որպես սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, այլ ճանաչում և հայտարարում է իրեն, որպես իրենց 1-ին հանրապետության իրավահաջորդ, որը գոյություն է ունեցել 28 մայիսի 1918թ․-29 ապրիլի 1920թ․ և որի կազմում Արցախը չի եղել։ Այս դիրքորոշումը հստակեցված և ամրագրված է 1991 թ․ հոկտեմբերի 18-ի թիվ 222-XII «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱԿՏ»-ում։

Արցախը բռնի կերպով միացվել է արդեն խորհրդային Ադրբեջանի Ստալինի 1921թ․ հուլիսի 5ի որոշմամբ։

Այսինքն, Արցախը (կամ ԼՂԻՄ) եղել է Ադրբեջանի կազմում միայն սովետի ժամանակ։

Հարց․Ո՞ր իրավունքով է այսօրվա Ադրեջանի Հանրապետությունը պահանջում այն տարածքը, որը իր կազմում եղել է մի ժամանակաշրջանում, որի շարունակող լինելը ինքն իրեն չի ճանաչում։

Պատասխանը պարզ է, կամ պարզ պետք է լինի։

Այդ դեպքում, 2020թ․ նոյեմբերի 9ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից սկսված, մինչև առ այսօր մեր իշխանությունների մոտ նկատվող անթասիբ, անողնաշար վարքագիծը, եթե դավաճանություն չի, ի՞նչ է․․․

«Խաղաղության դարաշրջան», տնտեսական իբրև զարգացում, բարեկեցություն քարոզողները ընդամենը փափուկ բարձ են փորձում դնել ժողովրդի գլխի տակ։ Փորձում են ծածկել իրենց իրական դեմքը – մի քանի արծաթադրամի դիմաց ընդունակ են ազգային, պետական շահը մոռանալ, ձևափոխվել քամելեոնի պես, ընդունակ են ժողովրդական լեզվով/կոպիտ ասած մի փոր հացի համար իրենց ծնողին էլ վաճառել։

Եթե արծաթադրամի դիմաց չի, որ նման ընդունակություն են ձեռք բերել, այլ վախեցնելու արդյունքում, ավելի ցավալի, ողբալի է։

Եթե այնպիսի առողջ բանականություն ունեցող մարդ գտնվի, ով ասի, որ նորմալ ա հարևանություն անել, առևտուր անել, դարպասներդ բացել, վերջապես վստահել նրան, ում միակ երազանքն է, քեզ ջնջել երկրի երեսից, քարտեզներից, հետքերովդ հանդերձ, ես կլինեմ առաջինը, որ «վայր կդնեմ զենքս», գլուխս էլ գիլյոտինի տակ․․․

 

No comments:

Post a Comment

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...