Monday, April 6, 2020

«Անմեղը»





Պատահական գտա այս տեսանյութը ֆեյսբուքյան իմ ընկերներիցս մեկի պատի վրա։ Միշտ հետաքրքրվել եմ պատերազմի թեմայով, թէ՝ Առաջին, թէ Երկրորդ Համաշխարհային, թէ այլ, պատմության խորքում ավելի "հեռու" եղած պատերազմներով։ Առավել եւս եթէ տվյալ նյութը վերաբերվի իմ ազգին։ Պատերազմը աշխարհի արհավիրքների ամենասարսափելիներից մեկն է, եթէ ոչ ամենասարսափելին։ Հիվանդություններից բուժվում են (մեծամասամբ, գոնե), բնության արհավիրքներից հետո վերականգնում քիչ թէ շատ լինում է, եթէ նյութական ահռելի կորուստ ունենանք, քրտնաջան աշխատանքով հնարավոր է այն վերականգնել։ Բայց պատերազմի բազմատեսակ հետևանքները մնում են։ Զոհերը - կորցրած հարազատները, հարևանները, ընկերները -  չեն "վերականգվում", իրանց կորստի պատճառած ցավը չի բուժվում։

Այս պապիկի պատմությունը վկա։

Ինչպես այս տեսանյութը շատ այլ դիտողներ, նաև ես ահավոր հուզվեցի դիտելուց։ Փշաքաղվեցի։ Եւ մոտս առաջացան բազմաթիվ մտքեր։

Կա՞ մարդ որ դեռ հավատում է, որ իրոք հնարավոր է նման ազգի հետ "կուլտուռնի", բարիդրացիական նորմալ հարաբերություններ ունենալ։ Սա արդեն ո՞րերորդ օրինակն է․․․

Այս պապիկի որդին զինվորական չէր, ընդամենը սովորական գյուղացի երիտասարդ էր որ արածացնում էր իր կենդանիներին․․․

Կուզենաի ասել, որ պատկերացնում եմ, ինչպիսի ցավ են ապրում այս պապիկն ու տատիկը։

Բայց դա սուտ կլիներ։ Իրականում ոչ ես, ոչ էլ որևէ մեկը կարող է պատկերացնել եւ հասկանալ նման ցավ ու վիշտ։ Ծնողի համար ավելի մեծ ցավ չի կարող լինել, քան իր երեխային կորցնել։ Նամանավանդ այսպիսի պայմաններում․․․

Գիտեմ, պաթետիկ է հնչում, բայց հենց այսպես էլ պետք է ասեմ ու ասում եմ․

Թող Աստված ների այս երիտասարդին տանջամահ անողներին (եթէ կարող է), ես չեմ ների։

Այո, ես անձամբ չեմ ների․․․




Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...