Monday, February 7, 2022

Հուդան ողջ է...

 

Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադարձություններին և հաշվի առնելով որոշ փաստեր, գալիս ենք այն եզրակացության, որ պարանը, որով կախվել է, ոնցոր թույլ է եղել, Հուդան չի մահացել։ Ողջ է և պրում է Հայաստանում․․․

Այս վերջերս, այսինքն առհասարակ պատերազմից հետո շատ է քննարկվում Ադրբեջանի հետ սահամանազատման, սահմանագծման թեման – մեխանիզմները, տնտեսական հետևանքներ, իրավական հիմքերը, և այլն։ Վերջինները ամենակարևորն են –  հիմքեր ->գործողություններ -> հետևանքներ տրամաբանության համաձայն։  Եթե հիմքերը սխալ լինեն, գործողություններն էլ սխալ կընթանան, հետևանքներն էլ շատ հավանաբար՝ անդառնալի։

Որպես իրավական հիմք սահմանազատման գործընթացին ուզում են օգտագործել սովետական քարտեզները, ազիկների առաջարկ-պահանջով, ռուսների դաբրոյով և մեր ջայլամ-պլաստիլինների լուռ համաձայնությամբ։ Որ ռուսները դարեր շարունակ տարել են հնագույն «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը Կովկասում, հետևաբար իրենց ձեռք է տալիս այս վիճակը, որ մենք և ազիկները շարունակում ենք իրար միսն ուտել, և ակնհայտ է, ինչու է ձեռք տալիս, դա ուրիշ թեմա է։ Բայց եթե վերցնենք և դպրոցական երեխայի մակարդակով, թեթև վերլուծենք մի փաստ, կհասկանանք, որ Մարտիրոսը, Արցախի Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղի բնակիչը, ճիշտ էր ասում “The Guardian”-ի լրագրողներին, որ ասում էր «պալիտիկեն ամենակեղտոտ գործն ա։ Նույնիսկ մասնագիտությամբ զուգարան մաքրողը ավելի մաքուր գործ ա անում, քան պալիտիկայով զբաղվողը»։

Այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը իրեն չի ճանաչում որպես սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, այլ ճանաչում և հայտարարում է իրեն, որպես իրենց 1-ին հանրապետության իրավահաջորդ, որը գոյություն է ունեցել 28 մայիսի 1918թ․-29 ապրիլի 1920թ․ և որի կազմում Արցախը չի եղել։ Այս դիրքորոշումը հստակեցված և ամրագրված է 1991 թ․ հոկտեմբերի 18-ի թիվ 222-XII «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱԿՏ»-ում։

Արցախը բռնի կերպով միացվել է արդեն խորհրդային Ադրբեջանի Ստալինի 1921թ․ հուլիսի 5ի որոշմամբ։

Այսինքն, Արցախը (կամ ԼՂԻՄ) եղել է Ադրբեջանի կազմում միայն սովետի ժամանակ։

Հարց․Ո՞ր իրավունքով է այսօրվա Ադրեջանի Հանրապետությունը պահանջում այն տարածքը, որը իր կազմում եղել է մի ժամանակաշրջանում, որի շարունակող լինելը ինքն իրեն չի ճանաչում։

Պատասխանը պարզ է, կամ պարզ պետք է լինի։

Այդ դեպքում, 2020թ․ նոյեմբերի 9ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից սկսված, մինչև առ այսօր մեր իշխանությունների մոտ նկատվող անթասիբ, անողնաշար վարքագիծը, եթե դավաճանություն չի, ի՞նչ է․․․

«Խաղաղության դարաշրջան», տնտեսական իբրև զարգացում, բարեկեցություն քարոզողները ընդամենը փափուկ բարձ են փորձում դնել ժողովրդի գլխի տակ։ Փորձում են ծածկել իրենց իրական դեմքը – մի քանի արծաթադրամի դիմաց ընդունակ են ազգային, պետական շահը մոռանալ, ձևափոխվել քամելեոնի պես, ընդունակ են ժողովրդական լեզվով/կոպիտ ասած մի փոր հացի համար իրենց ծնողին էլ վաճառել։

Եթե արծաթադրամի դիմաց չի, որ նման ընդունակություն են ձեռք բերել, այլ վախեցնելու արդյունքում, ավելի ցավալի, ողբալի է։

Եթե այնպիսի առողջ բանականություն ունեցող մարդ գտնվի, ով ասի, որ նորմալ ա հարևանություն անել, առևտուր անել, դարպասներդ բացել, վերջապես վստահել նրան, ում միակ երազանքն է, քեզ ջնջել երկրի երեսից, քարտեզներից, հետքերովդ հանդերձ, ես կլինեմ առաջինը, որ «վայր կդնեմ զենքս», գլուխս էլ գիլյոտինի տակ․․․

 

Thursday, December 16, 2021

Երկակի ստանդարդներ

Լուրերն էի լսում։ Ասում էին ադրբեջանցի զինվորականները մի 65 տարեկան հովվին, որ մոլորվել էր, բռնել էին, հետո տարել իրանց մոտ և սպանել։ Մարտական գործողությունները (ոչ ՛պատերազմը՛, պատերազմը երբեք չի էլ ավարտվել) ավարտվել էն արդեն մի տարուց ավել ա, բայց մարդկանց բռնում են, գերի են տանում, տանջում են, հետո սպանում։ Էն 65 տարեկան խեղճ հովիվը, որ մոլորվել էր,  ինչ է արել ադրբեջանցիներին, որ բռնել տարելեն իրանց մոտ, հետո տանջամահ են արել, չգիտեմ․․․

Մի քանի շաբաթ առաջ էլ Շուշիի մոտով ճանապարհի վրա ջրագծի վրա աշխատող երիտասարդի սպանությունը, հետո էլ՝ իրա վրեժը լուծող ախպոր բերման ենթարկելը։ Դրանից առաջ էլ իր նռան դաշտում աշխատող մարտակերտցու սպանությունը։ Դրանից առաջ էլ էն 2 զինվորականները, որ մտել էին էլի մի տուն Մարտակերտում, բայց երեխան ժամանակին ահազանգել էր ոստիկանություն։

Փաստորեն էն ստորագրված թուղթը զուգարանի թղթի արժեք էլ չունի մեր հարևանների համար։ Թքած թէ ինչի համար են ստորագրել, իրանq ինչ ուզում, ոնց ուզում, երբ ուզում՝ անում են։ Մենք էլ սուս ենք անում գլուխներս կախ, կամ եթէ սուս չենք անում ու թասիբի մնացորդներ են գլուխ բարձրացնում, դրա համար մեզ բռնում են, կամ բռնել տալիս։ Բայց դա ուրիշ թեմա է։

Լավ, եթէ իրանց համար պարզից էլ պարզ է, որ բացարձակապես արժեք չունի այն թուղթը, մեր համար ինչո՞ւ պիտի ունենա։ 

Չմոռանանք մի շատ կարևոր բան։ ըստ միջազգային իրավունքի, այդ  փաստաթուxթը որևէ պարտադրողական ուժ չունի։ Տարբեր մասնագետներ են դա պնդում։ Ըստ երևույթի, մեր չ հարգելի հարևանները լավ հասկացել են դա, և համապատասխան վերաբերմունք ունեն - գրողիս թէ թուղթ են ստորագրել, որ մեր գերիներին կտան, առը հա թէ կտան ՛բոլորին բոլորի դիմաց՛, ոնց էդ թղթի մեջ էր գրած, թուրք չեն, եթէ դիմացը մի բան չուզեն ու փորձեն պոկեն․․․

Իսկ մե՞նք․․․

Ասած ասողի՝ "țara arde, baba se piaptănă" - առիթ բաց չենք թողում իրար միս ուտելու, ԱԺ-ից սկսած մինչև խանութներ, քաղաքապետարանից սկսած մինչև դպրոցներ, բակերից մինչև Ֆեյսլենդ, և այլն։ 

Ինձ մի բան ա հետաքրիր - ԱԺ-ում քֆռտող, գզվռթոցներից անմասն չմնացող, փողոց դուրս եկած, ֆեյսում հաչացող ընդդիմադիրներից ո՞ր մեկը կլինի էդքան տղա, որ իշխանության գալուն պես հետևյալ քայլերն անի։

- որոշում կայացնի պարտադրել ԲՈԼՈՐԻՆ մարտական պատրաստվածության վարժություններ անցկացնել տարին 3 անգամ առնվազն - եթէ 18 տարեկան լրացած են, լուրջ առողջական խնդիրներ չունեն; որոշակի խնդիրներ ունեցողների համար հատուկ ծրագրեր մշակել։ Պատերազմի ժամանակ ոչ մի մարդկային ռեսուրս չի կարող ավելորդ լինել․․․

- բոլորի աշխատավարծերից տոկոս պահել - էն հայտնի 2 տոկոսի նման - բանակին ուղված - դիրքերի կահուքավորման, վերանորոգման, զինատեսակներ զարգացնող գիտական նախաձեռնություններ, և այլն։ Ես պատրաստ եմ․․․

- դատել ամենախիստ հոդվածներով այն սպաներին կամ այլ պատասխանատուներին, ովքեր որևէ նահանջի կամ չկրակելու հրաման են արձակել պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, երբ իրավիճակը պահանջում էր ճիշտ հակառակն անել․․․

- հետ կանչել Հայաստանի ստորագրությունը այդ խայտառակ փաստաթղթից և պատրաստվել առճակատման, մինչև վերջ։


Wednesday, October 20, 2021

Ո՞ւր է մեր ողնաշարը։

    Նստում մտածում եմ՝ լավ, ինչ ինչ հանգամանքներով, պատճառներով բայց պատերազմ եղավ անցյալ տարի։ Ինչ եղավ, երբ եղավ, ով եղավ, ոնց եղավ, դա ուրիշ թեմա է։

    Փաստը էն ա, որ անցյալ տարի նոյեմբերում թուղթ ա ստորագրվել։ Այդ թղթի որակումներից զերծ կմնամ առայժմ։ Ցանկացած պատերազմի դեպքում, վերջում ստորագրված թուղթը հաստատում է ով է հաղթողը, ով՝ պարտվողը, և պատերազմին վերջ դնելու գինն ու պայմանները։ Այսինքն ռազմական գործողություններին, ոչ թէ պատերազմին։ Տարբերություն կա։ Բայց դա ևս ուրիշ թեմա է։ Ի թիվս այլ պայմանների, այդ թղթի մեջ ամրագրվում է, որ  - հակամարտող կողմերը (մեկ մեկ դժվար ա ստանդարդ լեզվով գրել, ասել ՛հակամարտող կողմեր՛, այլ եչ թէ ՛մենք և իրանք՛, կամ ՛մենք և այդ անասունները՛, ոնց կթելադրեր էմոցիոնալ կողմս, բայց դե․․․) մնում են ստորգրված պահին եղած իրենց դիրքերում և որ երկու կողմերն էլ պիտի վերադարձնեն գերիներին առանց նախապայմանների։ 

    Եթէ մեր ՛հարևանները՛ իրոք հավատային, հարգեյին այն պարտավորությունները, որոնց ստանձնել են այդ թուղթը ստորագրելով, Շուշին, Հադրութն ու այդ 2 գյուղերը առաջարկողին կմերժեին, ու ոնցվոր մենք ենք միանգամից բոլոր մեր մոտ եղած գերիներին վերադարձրել (ու մի բան էլ ավել․ էն 2 հոգին որ ժամանակին Քարվաճարում 16 տարեկան պատանուն սպանել էին ու Արցախի բանտում էին արդեն քանի տարի ա, հեչ կապ չունեյին պատերազմի հետ, բայց մենք տվել ենք, ոչնչի դիմաց, միայն ուզենալով լավ ու ազնիվ երևալու համար, ավելի ճիշտ հառիֆություն ու ծռանություն անելով), նույնպես էլ իրանք կանեյին։ 

    Եթէ իրենց դուխը էդքան հելել խեղդում էր իրանց, եթէ էն իրանց խմած առյուծի կաթը եռում էր կոկորդներում, թող փորձեյին ուժով վերցնել այն, ինչ սկուտեղի վրա իրենց մատուցվել ա, ոչնչի դիմաց․․․բայց մենակով, առանց թուրքերի, ջհուդների կամ սիրիացի վարձկանների։

    Սև Լճի տարածքը, Գորիս-Կապան ճանապարհի Որոտան հատվածը (թքեմ ձեր աննամուս լեզվի վրա, Էյվազլի ասողներ, ՈՐՈՏԱՆ  ա ու տենց էլ պիտի մնա), հիմա էլ Փայլասարը – ո՞ր մի թղթի մեջ ա գրած, որ պիտի հանձնվեն Ադրբեջանին։ Հ՞ԸՆ։ Ո՞ՐՏԵՂ։  

    Ադրբեջանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտարարել էր, որ իրեն չի ճանաչում որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։ Այդ դեպքում, նախևառաջ ի՞նչ իրավունքով են իրենց պահանջները հիմնավորելու համար առաջ բերում միայն խորհրդային քարտեզներ և փաստաթղթեր, ու ավելի վատ, մենք ինչո՞ւ ենք դա հանդուրժում և ընդունում, միհատ էլ ընդհառաջում։

    
Սենց որ գնաց, հեռու չի էն ժամանակը, երբ իրանք կասեն՝ գիտեք, ձեր Երևանն էլ Երևան չի, ոչ էլ ձերն ա, Իրավան ա ու մերն ա, կբերեն ինչ որ շինծու զիբիլ քթներիդ տակը կկոխեն, կասեն հեսա ստեղ գրած ա, դուք ինչ իրավունք ունեք ստեղ գտնվելու, դավայ արագի մեջ ջհանդամվեք, էդքան երկար տարիներ ձեր տված վնասներն էլ փախհատուցեք – դուք էլ տակներդ ծռած, կասեք՝ հա, վայ մենք չգիտեյինք, կներեք, հեսա գնում ենք․․․

Թուուուո՞ւ թքեմ ես ձեր անողնաշար գլխին․․․

 

Հ․Գ․։ Իմ կարծիքով ճիշտը էսպես կլիներ․


1 – Ուժով սիկտիրցնել էն ոչխաներին, որ արդեն մայիսից մտել են ՀՀ ինքնիշխան տարածք ու անարգել իրանց համար դիրքավորվել, միհատ էլ լեզուները երկարացնում են

2 – ՀՀ ինքնիշխան տարածքը ներխուժելու և բոլոր դրա հետևանքների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել համապատասխան միջազգային ատյաններին – պահանջել որ փոխհատուցեն այն գյուղացիներին, ովքեր իրենց պատխառով ապրուստի միջոց են կորցրել։

ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԻՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ և ՎԵՐԱԲԵՐՎԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ։

3 - Քրեական պատասխանատվության ենթարկել այն սպաներին կամ այլ զինվորականներին, ովքեր հրաման են տվել չկրակել Գեղարքունիկի մարզի թշնամու կողմից զավթված ամեն մի սանտիմետրում։ 

4 – Հետ պահանջել  կամ զինվել և հետ վերցնել բոլոր այն տարածքները, որոնք դուրս են նոյեմբերյան թղթում արձանագրածներից, և մի միլիմետր անգամ չզիջել։

5 – Ամեն գնով ու ամեն տեղ պահանջել մեր գերիներին։ Ժամանակին Մաքյավելլին էր ասում, եթէ չեմ սխալվում՝ նպատակը արդարացնում է միջոցներին։

ԹՈ՞ՒՂԹ ԵՔ ՈՒԶԵՑԵԼ ՍՏՈՐԱԳՐԵՆՔ։ ՄԵՐ ՍՐՏՈՎ ԷՐ ԹԷ ՉԷ, ԲԱՅՑ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆՔ։ ՏԱՌ ԱՐ ՏԱՌ ՊԱՀԵ՜Ք ԷԴ ԱՆՏԵՐԸ։


Tuesday, April 13, 2021

Sunday, May 3, 2020

Ազգականների հանդիպումը 188 տարի անց՝ Մուշում․





Այս տեսանյութը դիտելուց հնարավոր չէ չհուզվել։ Բազմաթիվ պատճառներով հայերիս միշտ էլ փորձել են վնասեն, տանջեն, ճարդեն, կոտրեն, թուլացնեն։

Պատմության ընթացքում եղել են շատ դավաճաններ, Վասակից սկսած մինչև այս վերջերս բացահայտված մի մարդուն (անունը չեմ հիշում), ով մի քանի հարյուր դոլարի դիմաց մտել էր մեր զորամասերից մեկը իբրև ծառայող, բայց իրականում լրտեսություն էր անում, ադրբեջանցիներին տեղեկություններ փոխանցում տվյալ զորամասի մասին։ Չգիտեմ հետո ինչ եղավ այս վերջինի հետ, բայց ձակագծերի մեջ ասած, ինձանից լիներ, ցմահ կազատազրկեի։ Առնվազն։ Դե, մահապատիժը այլևս ուժի մեջ չի Հայաստանում․․․

Մի խոսքով, դավաճաններ միշտ եղել են։ Ամեն տեսակի - թե ամուսնական,թե՝ ընկերության մեջ, կամ էլ մարդիկ իրենց բնավորությանը, իրենց եսին են դավաճանել։ Բայց, ըստ իս, ցածրագույնը, ստորագույնը բոլոր դավաճանություններից ազգին դավաճանելն է։ Միգուցե դաժան է հնչում, բայց ազգին կամ պետությանը դավաճանողները արժանի են ամենախիստ պատժին։

Հետո տենում ես որ մարդիկ կան, որ չնայած զրկանքներին, դժվարություններին, մշտական վտանգի տակ ապրելուն, իրանց ազգային կնքնությունը չեն փորձել մոռանալ, չեն դավաճանել  - - Սասունի՝ Գոմք գյուղի բնակիչ՝ տիկին Ֆրիդան վկա (Նաիրի Հոխիկյանի հեղինակած ֆիլմերից մեկում)։  Եւ, ինչպես վերևի տեսանյութն փաստում է, ոչ միայն չեն մոռանում, այլ հավատարիմ են մնում, այնքան, որ չնայած երկար եւ ապարդյուն փնտրթուքների, հույսը երբեք չեն կորցրել ցիրուցան եղած իրենց գերդաստանի ճյուղերին մի օր վերագտնելու։

Գիտեին, կամ երևի ներքուստ զգացել են այն, ինչ շատ գեղեցիկ ձևով արտահայտվում է հետևյալ նախադասության մեջ․

They tried to bury us, not knowing we were seeds.

կամ՝

Փորձեցին մեզ թաղել, չիմանալով, որ մենք սերմեր ենք։

Սերմեր, որ թեկուզ հողը չոռ, քարքարոտ, անբարենպաստ լինի, թեկուզ ջրի փոխարեն ջրվել են արյունով, աղաջրով, թեկուզ երկար տարիներ հետո, վերջում անպայման ծիլ տվեցին։

Եւ կշարունակեն ծիլ տալ, դրանում համոզված եղեք․․․








Monday, April 6, 2020

«Անմեղը»





Պատահական գտա այս տեսանյութը ֆեյսբուքյան իմ ընկերներիցս մեկի պատի վրա։ Միշտ հետաքրքրվել եմ պատերազմի թեմայով, թէ՝ Առաջին, թէ Երկրորդ Համաշխարհային, թէ այլ, պատմության խորքում ավելի "հեռու" եղած պատերազմներով։ Առավել եւս եթէ տվյալ նյութը վերաբերվի իմ ազգին։ Պատերազմը աշխարհի արհավիրքների ամենասարսափելիներից մեկն է, եթէ ոչ ամենասարսափելին։ Հիվանդություններից բուժվում են (մեծամասամբ, գոնե), բնության արհավիրքներից հետո վերականգնում քիչ թէ շատ լինում է, եթէ նյութական ահռելի կորուստ ունենանք, քրտնաջան աշխատանքով հնարավոր է այն վերականգնել։ Բայց պատերազմի բազմատեսակ հետևանքները մնում են։ Զոհերը - կորցրած հարազատները, հարևանները, ընկերները -  չեն "վերականգվում", իրանց կորստի պատճառած ցավը չի բուժվում։

Այս պապիկի պատմությունը վկա։

Ինչպես այս տեսանյութը շատ այլ դիտողներ, նաև ես ահավոր հուզվեցի դիտելուց։ Փշաքաղվեցի։ Եւ մոտս առաջացան բազմաթիվ մտքեր։

Կա՞ մարդ որ դեռ հավատում է, որ իրոք հնարավոր է նման ազգի հետ "կուլտուռնի", բարիդրացիական նորմալ հարաբերություններ ունենալ։ Սա արդեն ո՞րերորդ օրինակն է․․․

Այս պապիկի որդին զինվորական չէր, ընդամենը սովորական գյուղացի երիտասարդ էր որ արածացնում էր իր կենդանիներին․․․

Կուզենաի ասել, որ պատկերացնում եմ, ինչպիսի ցավ են ապրում այս պապիկն ու տատիկը։

Բայց դա սուտ կլիներ։ Իրականում ոչ ես, ոչ էլ որևէ մեկը կարող է պատկերացնել եւ հասկանալ նման ցավ ու վիշտ։ Ծնողի համար ավելի մեծ ցավ չի կարող լինել, քան իր երեխային կորցնել։ Նամանավանդ այսպիսի պայմաններում․․․

Գիտեմ, պաթետիկ է հնչում, բայց հենց այսպես էլ պետք է ասեմ ու ասում եմ․

Թող Աստված ների այս երիտասարդին տանջամահ անողներին (եթէ կարող է), ես չեմ ների։

Այո, ես անձամբ չեմ ների․․․




Monday, March 2, 2020

Մի հռետորական հարցի պատասխան 2․

(շարունակություն)


Համացանցում որոշ չափով տեղեկություն կա Սաֆարովի դատական գործի մասին, մանրամասներով։
Ես գտա մի կայք, որտեղ ներկայացված են մեղադրյալի խոստովանությունը և ականատես հունգարացի սպայի՝ Քութի Բալաժի հարցաքննման տեքստերը, թարգմանված անգլերեն լեզվով։
Ընթերցողների ուշադրությանը կներկայացնեմ մի քանի դրվագ խոստովանությունից։

«Հայերի դեմ կռվելու իմ միակ դրդապատճառը եղել է ցանկությունը, որ հնարավորին չափ շատերին սպանեմ»։
«Նրան ասեցի․ սա քո գործը չի, սա հայերի և ադրբեջանցիների գործն է»։ (այսպես է պատասխանել հունգարացի սպա Քութի Բալաժին, երբ նա հորդորել է դադարել իր գործողութնունները)

«Հարցրեցի որտեղ է քնում հայը, երդվեց, որ չգիտի։ Դրանից հետո սկսեցի մյուս փակ դուռը կացինով խփել, դիմացի դռանը։ Սկիզբը կացնի հարթ կողմով խփեցի։ Դուռը չբացվեց, մտածում եմ՝ ներսից փակել էին։ Ռուսերենով գոռացի․ «Դուրս արի, որտեղ էլ թաքնվես, կգտնեմ քեզ»։

« Եթէ դպրոցում ավելի շատ հայեր կլինեին, եթէ հնարավորություն ունենաի, կփորձեի սպանել ոչ միայն 2հոգու, այլ՝ բոլորին»։

« Իմ գործը բոլոր հայերին սպանելն է, որովհետեւ մինչեւ նրանք ապրում են, մենք կտառապենք»։

« Ես իրանց այդքան շատ եմ ատում, եւ պատրաստվել էի վրեժի, դա թեթեւացրեց ինձ։ Քանի որ ինքը ինձ չէր հետաքրքրում, մեկ էր, թէ սիգարետը կշպրտեի գետնին, իր անկողնու վրա կամ՝ աչքերին»։ (այսպես է պատասխանել քննիչի այն հարցին, թէ գործողությունը կատարելուց եւ ծխելուց հետո ինչու է սիգարետը շպրտել մարմնի վրա)

« Եթէ նրանք այնտեղ չլինեին, հաստատ կանեի, այն, ինչ պլանավորել էի»։ (այսպես է պատասխանել այն հարցին, թէ ի՞նչ կաներ, եթէ մյուս հայի սենյակի դուռը բաց կլիներ, կամ կկարողանար մտներ։ «Նրանք» ասելով նկատի ունի մյուս սովորող զինվորականներին, ովքեր միջանցքում էին հայտնվել։)



«Իմ մտադրությունը սպանելն էր։ Չէի ուզում մած ցավ պատճառել, ուզում էի սպանեի»։ (այսպես է պատասխանել այն հարցին, թէ, հաշվի առնելով գործողության կատարման ձևն ու հերթականությունը, մտադրություն ուներ ցավ պատճառելու՞, թէ՝ սպանելու։ Մարգարյանին խփել էր նախ՝ կացնի հարթ կողմով, հետո՝ սուռ կողմով, բացատրելով, որ ինչ-որ ֆիլմում է տեսել, որ այդպես են անում։)

«․․․Այլ տեղում, կամ այլ ժամանակ, նույնը կանեի․․․»

Չեմ էլ մեկնաբանում վերոնշյալ տողերը։ Իմ նեռվերս մեղք են։ 

Բայց մի հարց է այստեղ առաջանում։ Կարելի է ասել՝ հռետորական հարց։

Հնարավո՞ր է/Կարելի՞ է նման մարդուն մեղմ ասած հերոսաղցնող ազգի հետ հանդուրժողականություն խաղալ։ Վստահե՞լ․․․ Բարիդրացիական հարաբերություններ քարոզե՞լ․․․ Ինչ-որ բան զիջե՞լ չգիտենք ինչի դիմաց․․․Եւ վերջապես՝ ջայլամի պես գլուխը ավազի մեջ կոխե՞լ․․․

Friday, February 21, 2020

Մի հռետորական հարցի պատասխան 1.


16 տարի է անցել, ինչ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը սպանվել է Հունգարիայում։ Չնայած ես ավելի հարմար եմ գտնում "զոհվել" բառը օգտագործել այս համատեքստում..
Զրինի Միկլոշի անվան Ռազմական Ակադեմիան
Բուդապեշտում, որտեղ տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի դասընթացները։
2004 թվականին Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին  երեկոյան սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել դեմքին՝  համարյա անջատելով գլուխը մարմնից։
Գուրգենի հետ նույն սենյակում էր մնում հւնգարացի սպա՝ Քութի Բալաշը, ով ականատես է եղել սարսափելի իրադարձությանը։ «Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմում է հունգարացի սպան, ով առավոտյան կողմ արթնացավ և ցնցվեց տենալով Մարգարյանի անկողնու մոտ կացինը ձեռքին կանգնած Սաֆարովին։ Վերջինը գնաց դեպի մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը, արդեն պարզ է ինչ միտումներով։ Սակայն սենյակը դուռը փակ էր, և ադրբեջանցու բղավոցը լսելով, նույն սենյակում ապրող լիտվացի սպան Մակուչյանին չի թողնում դուռը բացել։
Մեղավոր "հերոսը"
Սաֆարովը բնականաբար ձեռբակալվել է և սկսվել է դատավարություն նրան պատասխանատվության ենթարկելու համար։ Նրա պաշտպանությունը պնդում էր, որ ղարաբաղյան պատերազմի թողած հետքերը եղել իր գործողությունների խթան։ Ինձ մի հարց ա տանջում․ Սաֆարովը իբր պատերազմի թողած ՛հետքերի՛ պատճառով մի մարդ էր սպանել և եթէ կարողանար, կսպաներ նաև երկրորդին; եթէ նույն տրամաբանությամբ շարժվենք, արդյո՞ք Ադրբեջանի բնակչությունից ինչ-ար բան ՛կմնար տակը՛ արցախահայերի ձեռքով անցնելուց հետո։ ԻՆչևէ․․․ Դատարանը նշանակեց բժշկական փորձաքննություն, որ անրդյունքում մեղադրյալը ճանաչվեց մեղսունակ։  Հետևաբար, Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, առաջին 30 տարում առանց համանեռման իրավունքի։
Պայմանավորվեցի՞նք"։
Այդ օրվանից սկսած Ադրբեջանի ղեկավարությունը, ի դեմս տարբեր պաշտոնյաների, ջանքեր չխնայեց համոզելու համար Հունգարիայի իշխանություններին Սաֆարովին Ադրբեջանին հանձնել։ Նույնիսկ պաշտոնական կերպով, նախարարի կողմից ուղարկված նամակով, վստահեցրել են, որ հանձնելու դեպքում, նա կշարունակի կրել իր պատիժը Ադրբեջանի կալանավայրերից մեկու, առանց դատական վճռի որևէ փոփոխության։
՛Հերոսը՛ վերադառնում է տուն։
Բացառապես անտեսելով բազմաթիվ զգուշացումները հայերի կողմից, 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը ներում է շնորհել նրան։ Ինքնաթռից իջնելուց դիմավորել են զինվորական շքախմբով։ Այնուհետև մայորի կոչում է ստացել, ստացել է այն 8 տարիների աշխատավարձը, որոնք անցկացրել էր անազատության մեջ, բնակարան նվեր է ստացել և հռչակվել է ՛Ազգային Հերոս՛։
Վարչապետի առածից դժգոհ
հունգարացիներ*
Այս զարգացումները հանգեցրել են Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների խզմանը։
Միաժամանակ, սովորական մարդիկ Հունգարիայում դուրս էին եկել փողոց, որ բողոքեն այս որոշման դեմ։ Ինչ ասես, անվանում էին իրանց վարչապետին, Օրբան Վիկտորին – դավաճան, ծախու, աննամուս, և այլն։
Մինչդեռ, Ադրբեջանի դեսպանը Բուդապեշտում հրավիրվել է Արտաքին Գործերի Նախարարություն, որտեղ բողոքի նամակ ստացավ Սաֆարովի ներման վերաբերյալ։ «Հունգարիան մերժում է և դատապարտում է Ադրբեջանի այս գործողությունը, որը հակասում է ինչպես և միջազգաին իրավունքի նորմերին, այնպես նաև ադրբեջանական կողմի հանձնառությանը այս հարցում, հանձնառություն, որը հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության արդարադատությույան նախարարի կողմից իր՝ Հունգարիայի արդարադատության նախարարությանն ուղղված,  15․08․2012թ․-ի նամակում»։  
Նույն նամակում ասվում է նաև որ Հունգարիան մտածում է, որ «Ադրբեջանի այս որոշումը չի համապատասխանում  երկար տարիների հարաբերությունների արդյունքում առաջացած վստահության և համագործակցության ոգուն»։
"Կիսա-ասիացի հայրենիքի դավաճան" -
         գրած է ձախ կողմի պլակատի վրա
Համագործակցություն որը, ըստ հունգարական և հայկական մամուլի, տատանում է աստղաբաշխական 3 մլդ․ դոլարի շուրջ, որը Ալիևի ռեժիմը խոստացել էր ՛ներառկել՛ հունգարական տնտեսության մեջ Սաֆարովին հանձնելու դիմաց։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը հպարտությամբ ընդունում է, որ նախագահ Ալիևը անձամբ հետևել է Սաֆարովին վերադարձնելու բոլոր քայլերին, և որ այս խնդրի լուծման գործում որոշիչ դեռ է ունեցել վարչապետ Վիկտոր Օրբանի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածոթյունը»։ Պարզից էլ պարզ է – բարձր մակարդակով արևտրական գործարք։
Այս տղամարդու շապիկի վրա գրված է․
"Հիվանդի տեղը հիվանդանոցում է, ոչ թէ՝
կառավարությունում"։
Չգիտենք, եթէ հունգարական իշխանությունները զարմանքը, երբ լսել են Սաֆարովի անմիջապես ազատ արձակելու մասին իսկապես անկեղծ է եղել։ Արդյո՞ք հավատալու բան է, որ հունգարացի պաշտոնյաները այդքան միամիտ են եղել Բաքվի վստահեցումները լսելով, չնայած Երևանի կրկնվող նախազգուշացումներին, այն մասին, որ Սաֆարովի արտահաձնումը հավասար է նրա ազատ արձակման հետ և հետևաբար՝ հանցանքի խրախուսման հետ։ Ամենայն ահվանականությամբ, Օրբանը գիտեր Ալիևի իրական մտադրության մասին, բայց պատիվը շահից ցածր դասեց, նամանավանդ եթէ հույս ուներ, որ այս դեպքը կմատնվի մոռացության։ Այլապես իմաստ չկար հայերին ստելու մինչև վերջին րոպեն։ Բայց հայկական և միջազգային հանրության արձագանքին առճակատվելով, իրավական տեսանկյունից դուրս է գալիս չոռ ու մաքուր – Ադրբեջանն է, որ խախտել է իր բոլոր բանավոր և գրավոր հանձնառությունները։
Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելով Երևանը ճիշտ բան է արել, ցույց տալով արժանապատվություն և ամրություն անազնվության դիմաց։ Հայկական հանրային կարծիքն էլ միակողմանի եղավ․ շատ հայերի համար, Հունգարիան իր արժանապատվությունը ծախել է ադրբեջանական պետրո-դոլարների դիմաց։ Մի քանի հարյուր ցուցարարներ վառել են հունգարական դրոշը հունգարական հյուպատոսության շենքի մոտ (2 երկրները չունեն դեսպանատներ Երևանում և Բուդապեշտում)։ Սոցցանցերում հայերը իրենց խորը վրդովմունքն են արտահայտում հունգարական կառավարության քայլի հանդեպ։ Հունգարական մամուլը ամբողջականությամբ հրապարակում է Հայաստանի նախագահի հայտարարությունները։ Ընդդիմության ներկայացուցիչները խիստ քննադատեցին Օրբանին, հասարակությունը արագ կազմակերպվեց և ներողություն խնդրեց հայերից։ Հասարակական գործիչներից մինչև ֆուտբոլի երկրպագուներ, հազարավոր մարդիկ իրենց կարեկցանքն էն հայտնել Հայաստանին, դատապարտելով Սաֆարովի «վաճառքը»  (չակերտավոր, իհարկե, Ադրբեջանը մի կոպեկ դեռ րի վճառել)։ Նոր, վիրտուալ իրականությունը մեզ ցույց է տալիս հունգարացի ժողովրդի իրական դիրքը, ում տեղին չի մեղադրել մի քանի պաշտոնյայի մութ գործողությունների պատճառով․ Ֆեյսբուքում ստեղծվել է «Hungarians are sorry, Armenia» և բավականին ակտիվություն է ցուցաբերվել[1]։
Այս վերջերս փափուկ ուժի մակարդակով որոշ ակտիվություն է նկատվել – անձամբ ծանոթացել եմ  ուսանողներին, ովքեր կրթաթոշակով են եկել պատմություն էին սովորում Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական Համալսարանում։ Չհաշված՝ բազմաթիվ այլ մշակութային ծրագրեր։
Շարունակությունը՝ հաջորդիվ։


[1] Հատված Վարդան Մարթայանի Արարատ թերթում հրատարակված հոդվածից։
* - Հունգարիայում տեղի ունեցած ցույցերի լուսանկարները լրագրող՝ Անդրեյ Ստավիլաի բլոգից եմ վերցրել։

Thursday, January 30, 2020

Նոյեմբերի 22․ Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը այսօր կդառնար 77 տարեկան


Ճիշտ է, 2 ամիս ուշացումով եմ կատարում այս գռարումը։ Մնացել էր սևագրերիս մեջ ու մատնվել էր ժամանակավոր մոռացության։ Բայց միայն՝ ժամանակավոր։ 
Նոյեմբերի 2ին Երևանի Մոսկվա Կինոթատրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված լեգանդար հրամանատար, հերոս Լենոիդ Ազգալդյանի ծննդյան տարելիցին։
ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, և ՎԵ՜ՐՋ։
Արցախում ապրած ժամանակ ծրագրերիցս մեկն էր, մասնակցել Լեոնիդ Ազգալդյանի մասին պատրաստվելիք կայքի ստեղծմանը։ Սակայն շարքի մեև առաջինն եղավ մի այլ հերոս՝ Արթուր Մկրտչյանը։ Մինչև այդ աշխատանքը արվեց-պրծավ, երկար ժամանակ անցավ։ Տենցել հաջորդը, որը պիտի լիներ Լեոնիդի մասին, կիսատ մնաց։ Ինչևէ․․․
Մի քանի օր առաջ այդ կողմերով անցնելուց նկատել էի այս միջոցառումը հաղորդով պաստառը։ Որոշեցի անպայման ներկա լինել։
Երեկոյան ժամը 7ին, աշխատանքից անմիջապես հետո, շնչակտուր մտնում էի կինոթատրոնի դռներով։ Չէի սպասում, որ շատ մարդ լինի։ Սովորաբար պատմական անձնավորությունների հիշատակող միջոցառումներին շատ մարդ չի լինում։ Դե, ինչ-որ հայտնի երգչի համերգի մասին չի խոսքը, ոչ էլ ինչ-որ սենզացիոն իրադրություն է։ Մեր հասարակությունը սիրում է սենզացիոն թեմաները։ Իսկ սա "ընդամենը" մի հերոսի հիշատակող միջոցառում կլիներ։
Երբ վերջապես բարձրացա 2րդ հարկ, որտեղ պիտի լիներ միջոցառումը, դահլիճի դուռը բացելուց անակնկալի եղա։ Դրական իմաստով զարմացած մնացի։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Մահապարտների ջոկատի անդամներ, հրամանատարի զինակիցներ, երկրապահներ, դպրոցական տարիքի պատանիներ, իմ պես սովորական մարդիկ։ Եթէ մի քիչ էլ ուշանաի, էլ նստելու տեղ չէի գտնի։
Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝, Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ 2019 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։

Հիշատակդ միշտ փառավոր, շիրիմիդ՝ լույս, Հրամանատա՜ր։

Հ․Գ․։ Ափսոս սև կարճաթև մայկես Միացյալ Հայաստանի քարտեզով և Հրամանատարի հայտնի խոսքերով ավտոմատ լվացքի մեքենաս փչացրել էր, թէ չէ, հաստատ հագած կլինեի․․․

Tuesday, November 12, 2019

Պայքարեցիր, հերոս Քյարամ․․․

"...սուրբ հողը ներկիր քո արյամբ,
նենգ թշնամում զարկեցիր դու․․․"

Կոտրած նկար, կոտրած կյանքի թել, մի ամբողջ ազգի կոտրած սիրտ, բայց ոչ երբեք կոտրած պայքարելու կամք։
Ննջիր խաղաղությամբ, մեր հերոս եղբայր։ Համոզված եղիր, որ մի օր կհատուցենք քո թափած արյան ամեն մի կաթիլը։
Հ․Գ․։ Էս նկարը արել եմ մեր հերոս եղբայր Քյարամ Սլոյանի շիրիմինի հարգանքի տուրք մատուցելուց հետո։ Իմիջի այլոց, այստեղից Մասիսը ընտիր երևում էր։ Ուղղակի խոսքեր չունեմ նկարագրելու, թէ ինչ էի զգում․․․

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...