Thursday, December 16, 2021

Երկակի ստանդարդներ

Լուրերն էի լսում։ Ասում էին ադրբեջանցի զինվորականները մի 65 տարեկան հովվին, որ մոլորվել էր, բռնել էին, հետո տարել իրանց մոտ և սպանել։ Մարտական գործողությունները (ոչ ՛պատերազմը՛, պատերազմը երբեք չի էլ ավարտվել) ավարտվել էն արդեն մի տարուց ավել ա, բայց մարդկանց բռնում են, գերի են տանում, տանջում են, հետո սպանում։ Էն 65 տարեկան խեղճ հովիվը, որ մոլորվել էր,  ինչ է արել ադրբեջանցիներին, որ բռնել տարելեն իրանց մոտ, հետո տանջամահ են արել, չգիտեմ․․․

Մի քանի շաբաթ առաջ էլ Շուշիի մոտով ճանապարհի վրա ջրագծի վրա աշխատող երիտասարդի սպանությունը, հետո էլ՝ իրա վրեժը լուծող ախպոր բերման ենթարկելը։ Դրանից առաջ էլ իր նռան դաշտում աշխատող մարտակերտցու սպանությունը։ Դրանից առաջ էլ էն 2 զինվորականները, որ մտել էին էլի մի տուն Մարտակերտում, բայց երեխան ժամանակին ահազանգել էր ոստիկանություն։

Փաստորեն էն ստորագրված թուղթը զուգարանի թղթի արժեք էլ չունի մեր հարևանների համար։ Թքած թէ ինչի համար են ստորագրել, իրանq ինչ ուզում, ոնց ուզում, երբ ուզում՝ անում են։ Մենք էլ սուս ենք անում գլուխներս կախ, կամ եթէ սուս չենք անում ու թասիբի մնացորդներ են գլուխ բարձրացնում, դրա համար մեզ բռնում են, կամ բռնել տալիս։ Բայց դա ուրիշ թեմա է։

Լավ, եթէ իրանց համար պարզից էլ պարզ է, որ բացարձակապես արժեք չունի այն թուղթը, մեր համար ինչո՞ւ պիտի ունենա։ 

Չմոռանանք մի շատ կարևոր բան։ ըստ միջազգային իրավունքի, այդ  փաստաթուxթը որևէ պարտադրողական ուժ չունի։ Տարբեր մասնագետներ են դա պնդում։ Ըստ երևույթի, մեր չ հարգելի հարևանները լավ հասկացել են դա, և համապատասխան վերաբերմունք ունեն - գրողիս թէ թուղթ են ստորագրել, որ մեր գերիներին կտան, առը հա թէ կտան ՛բոլորին բոլորի դիմաց՛, ոնց էդ թղթի մեջ էր գրած, թուրք չեն, եթէ դիմացը մի բան չուզեն ու փորձեն պոկեն․․․

Իսկ մե՞նք․․․

Ասած ասողի՝ "țara arde, baba se piaptănă" - առիթ բաց չենք թողում իրար միս ուտելու, ԱԺ-ից սկսած մինչև խանութներ, քաղաքապետարանից սկսած մինչև դպրոցներ, բակերից մինչև Ֆեյսլենդ, և այլն։ 

Ինձ մի բան ա հետաքրիր - ԱԺ-ում քֆռտող, գզվռթոցներից անմասն չմնացող, փողոց դուրս եկած, ֆեյսում հաչացող ընդդիմադիրներից ո՞ր մեկը կլինի էդքան տղա, որ իշխանության գալուն պես հետևյալ քայլերն անի։

- որոշում կայացնի պարտադրել ԲՈԼՈՐԻՆ մարտական պատրաստվածության վարժություններ անցկացնել տարին 3 անգամ առնվազն - եթէ 18 տարեկան լրացած են, լուրջ առողջական խնդիրներ չունեն; որոշակի խնդիրներ ունեցողների համար հատուկ ծրագրեր մշակել։ Պատերազմի ժամանակ ոչ մի մարդկային ռեսուրս չի կարող ավելորդ լինել․․․

- բոլորի աշխատավարծերից տոկոս պահել - էն հայտնի 2 տոկոսի նման - բանակին ուղված - դիրքերի կահուքավորման, վերանորոգման, զինատեսակներ զարգացնող գիտական նախաձեռնություններ, և այլն։ Ես պատրաստ եմ․․․

- դատել ամենախիստ հոդվածներով այն սպաներին կամ այլ պատասխանատուներին, ովքեր որևէ նահանջի կամ չկրակելու հրաման են արձակել պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, երբ իրավիճակը պահանջում էր ճիշտ հակառակն անել․․․

- հետ կանչել Հայաստանի ստորագրությունը այդ խայտառակ փաստաթղթից և պատրաստվել առճակատման, մինչև վերջ։


No comments:

Post a Comment

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...