Friday, August 2, 2019

Ես գալիս եմ տուն, դե մամ ջան, դուռը բաց․․․


         Կիրակի վերադառնում էի Արցախից տաքսիով։ Ավտոի մեջ էլ 5 երիտասարդ զինվոր, նոր էին զորացրվել։ Ժպիտները դեմքին, հազիվ իրանց զսպելով ուրախ որախ գնում էին տուն։

Հետները կամ՝ մի փոքր պայուսակ կամ՝ նույնիսկ ընդամենը մի պանակ իր զինվորական գրքույքով և այլ փաստաթղթերով։ "Վեշեր" չունեին, ունեին միայն մի սիրտ լցված սիրով և կարոտով։

         Հատկապես իրանցից մեկին եմ ուզում հիշեմ։ Կողքիս նստածն էր։

Տնեցիք չգիտեին, որ այդ օրը տուն ա գնում։ Ժպտալով էր պատմում, ոնց էր խաբել, որ էտ օրը չի գնալու, ինչ-որ թղթեր հրամանատարությունը չի ստորագրել, դրա համար իբր դեռ չի կարող գնալ։

         "Ախպորս հետ եմ խոսացել միայն, էսօր մամաի ծնունդն ա" - "և անակնկալ ես ուզում, հա՞, անես․․", հարցրի ես զարմացած։ "Հաա, ախպորս հետ պայամանվորվել ենք արդեն, 10 հատ վարդի փունջ ենք պատվիրել մամաի համար"- եկավ պատասխանը։


 Հիմա պատկերացրեք մամայի զարմանքը, ուրախության արցունքները․․․Սրանի՞ց էլ գեղեցիկ ծննդյան նվեր․․․



ՀԳ։ Բարի վերադառձ բոլոր զինվորներին։ 
Տղաներ ջան, Աստված հազար անգամ հատուցի ձեր արածը։ Շնորհակալ ենք այս վերջին 2 տարվա ամեն մի հանգիստ գիշերվա համար, որի երաշխավորներն եք եղել։

No comments:

Post a Comment

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...