Sunday, May 3, 2020

Ազգականների հանդիպումը 188 տարի անց՝ Մուշում․





Այս տեսանյութը դիտելուց հնարավոր չէ չհուզվել։ Բազմաթիվ պատճառներով հայերիս միշտ էլ փորձել են վնասեն, տանջեն, ճարդեն, կոտրեն, թուլացնեն։

Պատմության ընթացքում եղել են շատ դավաճաններ, Վասակից սկսած մինչև այս վերջերս բացահայտված մի մարդուն (անունը չեմ հիշում), ով մի քանի հարյուր դոլարի դիմաց մտել էր մեր զորամասերից մեկը իբրև ծառայող, բայց իրականում լրտեսություն էր անում, ադրբեջանցիներին տեղեկություններ փոխանցում տվյալ զորամասի մասին։ Չգիտեմ հետո ինչ եղավ այս վերջինի հետ, բայց ձակագծերի մեջ ասած, ինձանից լիներ, ցմահ կազատազրկեի։ Առնվազն։ Դե, մահապատիժը այլևս ուժի մեջ չի Հայաստանում․․․

Մի խոսքով, դավաճաններ միշտ եղել են։ Ամեն տեսակի - թե ամուսնական,թե՝ ընկերության մեջ, կամ էլ մարդիկ իրենց բնավորությանը, իրենց եսին են դավաճանել։ Բայց, ըստ իս, ցածրագույնը, ստորագույնը բոլոր դավաճանություններից ազգին դավաճանելն է։ Միգուցե դաժան է հնչում, բայց ազգին կամ պետությանը դավաճանողները արժանի են ամենախիստ պատժին։

Հետո տենում ես որ մարդիկ կան, որ չնայած զրկանքներին, դժվարություններին, մշտական վտանգի տակ ապրելուն, իրանց ազգային կնքնությունը չեն փորձել մոռանալ, չեն դավաճանել  - - Սասունի՝ Գոմք գյուղի բնակիչ՝ տիկին Ֆրիդան վկա (Նաիրի Հոխիկյանի հեղինակած ֆիլմերից մեկում)։  Եւ, ինչպես վերևի տեսանյութն փաստում է, ոչ միայն չեն մոռանում, այլ հավատարիմ են մնում, այնքան, որ չնայած երկար եւ ապարդյուն փնտրթուքների, հույսը երբեք չեն կորցրել ցիրուցան եղած իրենց գերդաստանի ճյուղերին մի օր վերագտնելու։

Գիտեին, կամ երևի ներքուստ զգացել են այն, ինչ շատ գեղեցիկ ձևով արտահայտվում է հետևյալ նախադասության մեջ․

They tried to bury us, not knowing we were seeds.

կամ՝

Փորձեցին մեզ թաղել, չիմանալով, որ մենք սերմեր ենք։

Սերմեր, որ թեկուզ հողը չոռ, քարքարոտ, անբարենպաստ լինի, թեկուզ ջրի փոխարեն ջրվել են արյունով, աղաջրով, թեկուզ երկար տարիներ հետո, վերջում անպայման ծիլ տվեցին։

Եւ կշարունակեն ծիլ տալ, դրանում համոզված եղեք․․․








No comments:

Post a Comment

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...