Sunday, December 23, 2018

«Քոչարյանին անհապաղ ազա՛տ արձակել». բողոքի ցույց Ստեփանակերտում


Դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Ազատություն Քոչարյանին» խորագրով բողոքի ցույց:
Ցույց վարողն Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի դասախոս Գրիգորի Աֆանասյանն էր:
«Ցույցը մենք ենք կազմակերպել»,-ասաց Աֆանասյանը:
«
Մենք պահանջում ենք Քոչարյանին անհապաղ ազա՛տ արձակել, սա Արցախի ձայնն է:
Ոչ ոք իրավունք չունի մեր վաստակավոր մարդուն պատերի մեջ պահել, Քոչարյանը դրան արժանի չէ: Այն մարդիկ, ովքեր պատերազմ չեն տեսել, ու չեն տեսել ռումբերից առաջացած Ստեփանակերտի ավերակները, հարազատների չարչարանքներն ու կսկիծըհիմա հողի խորքից լսվում է մեր զոհված ընկերների վրդովմունքի աղաղակը…,- հուզմունքը զսպելով՝ խոսքը կիսատ թողեց Աֆանասյանը, - ազատություն, Ռոբերտ Քոչարյանին»:
Ելույթ ունեցողների շարքում էին Ստեփանակերտի թիվ 7-րդ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Վերա Խաչատուրյանը, շարժման ակտիվիստ ներկայացած Ալեքսանդր Հայրապետյանը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:
«
Ես խնդրում եմ անհապաղ ազատ արձակել այդ մարդուն, և ինչու՞, մի պահ մտածեք, մի պահ մտածեք, որ դարավոր թշնամի շուն թուրքը մեզանից մի քանի մետր հեռավորության վրա, իրեն ավելի ճոխ է զգում ու լավ, երբ տեսում է, որ ազգի հերոսին ազգն է դատապարտում: Խնդրում եմ մինչև վերջ կանգնենք ու մեր պայքարը շարունակենք, ազատություն Ռոբերտ Քոչարյանին, հայոց ազգի մեծն մարդուն»,- գոչեց Ալեքսանդր Հայրապետյանը:
Երբ Ալեքսանդր Հայրապետյանից հետաքրքրվեցի արդյոք Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրելը սխա՞լ է համարում, նա ասաց, որ չի կարող պատասխանել, քանի որ ոչ մի բան չգիտի մարտի 1-ի մասին:
«
Մայր Հայաստանում տեղի ունեցող դեպքերի, այսօրվա իշխանությունների գործողությունների պատճառով զայրացած եմ: Եթե պարոն Քոչարյանը մեղավոր է, թող ապացուցեն ու նոր բռնեն, նրանք միշտ հակառակն են անում՝ ձերբակալում են ու նոր ապացույցներ փնտրում: Ամենացավալին այն է, որ մարդուն դեկտեմբերի 7-ին են ձերբակալել, այն մարդուն, որ դեմքով կանգնել է դեպի երկրաշարժի գոտին ու ասել. «Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում աղետի գոտի չլինի»,- իր ելույթում ասաց Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ու հավելեց, որ նման Հայաստանի չի ուզում միանալ:





Հ․Գ․։ Մեկանբանությունս՝ հաջորդ հոդվածում․․․

No comments:

Post a Comment

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...